Խոակին Կապառոսն արդեն հայ է դարձել և իր հաղթանակը տոնում է Հայաստանի հետ։ Այդ մասին գրում է իսպանական «Marca»-ն` հրապարակելով Հայաստանի հավաքականի հաղթանակի մասին տեսանյութ։
Իսպանացի մարզիչն այժմ գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականը, որի հետ երեք հաղթանակ է տարել Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում։
Հակառակ ամենի այլ մթնոլորտ է տիրում Ռումինիայում։ Հայաստանի հավաքականի հետ խաղի ավարտից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Միրել Ռադոյը հայտարարեց, որ մտածում է հրաժարականի մասին և, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին որոշում կկայացնի:
Երեկվա խաղից հետո երկրպագուները ևս սկսել են պահանջել Ռադոյի հրաժարականը։
Ռումինիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի գլխավոր քարտուղար Ջասթին Ստեֆանը կոշտ ուղերձ է հրապարակել, որում մասնավորապես ասում է.
«Վաղվանից մենք պետք է խոսենք Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայում լուրջ փոփոխությունների մասին՝ ինչպես ադմինիստրատիվ, այնպես էլ մարզական առումով»։
Ստեֆանը նաև կարծիք է հայտնել, որ աշխարհի առաջնությունում հայտնվելու համար նրանց միայն տեսական շանսեր մնացել։
Հիշեցնենք` մարտի 31-ին 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի երեք տուրից հետո Հայաստանի հավաքականը 9 միավորով դարձավ միանձնյա առաջատար։ Հյուսիսային Մակեդոնիան ու Գերմանիան ունեն 6-ական, Իսլանդիան ու Ռումինիան՝ 3-ական միավոր։ Լիխտենշտեյնը դեռ ոչ մի միավոր չի վաստակել։
Թողնել պատասխան