Խուզարկություն է անցկացվում  Yerevan.Today-ի խմբագրությունում

20870_xuzarkutyun_M

Այսօր՝ սեպտեմբերի 17-ի առավոտյան Yerevan.Today-ի խմբագրությունում Քննչական կոմիտեի և  ոստիկանության 6-րդ վարչության մոտ 10 աշխատակիցներ խուզարկություն են անցկացնում՝ փնտրելով գաղտնալսող սարքեր։Իրավապահ մամինները ստուգում են նաև խմբագրության համակարգիչները։ Պատճառն այն է, որ համացանցում լուր էր տարածվել, թե Yerevan.Today կայքը տեղադրել է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը նախօրոք իմանալով  դրա մասին։

Կայքը այդ վարկածը հերքում է՝ պնդելով, որ նրանք ևս այդ  հեռախոսազրույցի մասին տեղեկացել են համացանցից։

Պետք է նշել, որ աշխատակիցներին թույլ չի տրվում մտնել ներս և  խմբագրության ողջ  աշխատանքը խաթարված է։

Ինչպես հաղորդում է Yerevan.Today կայքը՝ խուզարկություն է իրականացվել նաև կայքի սեփականատիրոջ բնակարանում։

Դիտումների քանակը: 4774
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին