Կիրառվել են ականանետներ, շփման գծի փոփոխություն չի եղել. ՀՀ ՊՆ

ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիսարևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Այս պահին նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական սադրանքի հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում` ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետների կիրառման։

Ըստ ՊՆ–ի` շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։

Դիտումների քանակը: 4079
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին