Կլաարը Ռուդենկոյի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր` փետրվարի 1-ին հեռախոսազրույց են ունեցել։

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդման համաձայն՝ զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևան միջազգային քննարկումների հարթակի ներկայիս իրավիճակին՝ հերթական 56-րդ փուլի նախաշեմին, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման պրոցեսի ընթացքին։

Ռուսաստանի արտգործնախարարությունը նշում է, որ հեռախոսազրույցը կայացել է Տոյվո Կլաարի նախաձեռնությամբ։

Դիտումների քանակը: 4066
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին