Կողմերը կարևորել եմ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիայի և Ռուսաստանի ջանքերի համատեումը

45b34a7e19595888401f461fb7f1e

Նոյեմբերի 12-ին Փարիզում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին Փարիզում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Հայաստան–Ադրբեջան հարաբերություններին։ Այդ մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո ծառայությունը։

«Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղ համաձայնության հասնելու համար Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիայի և Ռուսաստանի ջանքերը համատեղելու առնչությամբ»,– նշված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Ի թիվս այլ հարցերի կողմերը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, Աֆղանստանում և Սիրիայում։

Ընդգծվել է նաև Եվրամիության և Ռուսաստանի, ինչպես նաև Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև կապի ուղիների պահպանման կարևորությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

Դիտումների քանակը: 4044
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին