Կյանքից հեռացել է Արցախի Սոխակը՝ Նաիրուհի Ալավերդյանը

20211110_183248

Կյանքից հեռացել է ԱՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ Նաիրուհի Իսահակի Ալավերդյանը։

Նաիրուհի Ալավերդյանը ծնվել է 1941 թվականին Ստեփանակերտ քաղաքում։ Նա 1968 թվականին ավարտել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական ուսումնարանը, իսկ 1980թ.` մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։

1958 թվականից Նաիրուհի Ալավերդյանը Ղարաբաղի երգի-պարի պետական անսամբլի մեներգչուհի-պարուհի էր, իսկ 1978 թվականից՝ «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի։

Երգչուհին հանդես է եկել Ֆրանսիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Պարսկաստանում, ինչպես նաև ԽՍՀՄ մի շարք պետություններում։

Դիտումների քանակը: 4331
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին