Քոչարյանը բարձր է գնահատել Արծրուն Հովհաննիսյանի աշխատանքը

25190337

Արծրուն Հովհաննիսյանն աշխատանքի է անցնում ՀՀ խորհրդարանու։ Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկվել է նաև Արծրուն Հովհաննիսյանը: Այդ մասին հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Պարոն Հովհաննիսյանին առաջարկվել է հանձնաժողովի փորձագետի կարգավիճակը, և ինքը սիրով ընդունել է: Պարոն Հովհաննիսյանը մեզ օգնելու է շատ հարցերում, նա ոչ միայն դասավանդել է, այլ կյանքի փորձ է անցել մեր զինված ուժերի ակունքներից սկսած…»,- նման ձևով մեկնաբանել է Քոչարյանը` հավելելով, որ Արծրուն Հովհաննիսյանը իր անկեղծ ներդրումն է առաջարկել երկրի ապագային միտված գործողություններում։ Քոչարյանը նաև հայտարարել է, որ «շահարկումներն ու ֆեյքերը պետք է մի օր վերանան մեր կյանքից»։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնը և  պատերազմի օրերին ամփոփում էր տեղեկատվական կենտրոնի աշխատանքները: 2020թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո նա դադարեցրել էր աշխատանքը ՀՀ ՊՆ-ում:

Դիտումների քանակը: 4510
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին