Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը շեշտել է, որ Եվրամիությունը չլուծված խնդիրները կարգավորելու հարցում կանգնած է Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի կողքին: Անդրադառնալով 44-օրյա պատերազմի տարելիցին Կլաարը իր թվիթերյան միկրոբլոգում գրառում կատարել։
«Այսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր սպանվել և տուժել են ավելի քան 30 տարի տևած հակամարտության պատճառով: Չլուծված հարցերը պետք է կարգավորվեն, որպեսզի Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ շարժվեն դեպի համապարփակ և կայուն խաղաղության: ԵՄ–ն կանգնած է ձեր և տարածաշրջանի կողքին»,–գրել է Կլաարը։
https://twitter.com/ToivoKlaar/status/1458011646950002690?t=OdI4E7Tqdo5t96suDTJYEw&s=09
Թողնել պատասխան