Վիրավորներից մեկի վիճակը ծանր է

FB_IMG_1636385745008

Այսօր ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից արձակցած կրակոցներից վիրավորված քաղաքացիներց մեկի վիճակը ծանր է։ Այդ մասին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից։

«Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած 3 քաղաքացիական անձ, որոնց ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Վիրավորվածներից առաջինի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք:

Եկրորդի մոտ՝ ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:

Երրորդի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում առանց պլևրալ խոռոչի թափանցման»,- հայտնում են նախարարությունից:

Բժիշկները 2 վիրավորի վիճակը գնահատում են միջին ծանրության:

Այս պահին մեկ վիրավորվածի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, բժիշկների գնահատմամբ վիճակը ծանր է:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 15։00-ի սահմաններում Շուշիի մերձակայքում ադրբեջանցիները կրակ են բացել Ջրմուղ կոյուղու աշխատակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 22-ամյա աշխատակից և վիրավորվել են Գևորգ Մելքումյանը (ծնված 1990թ.), Արմեն Սարգսյանը (ծնված 1980թ.) և Գագիկ Ղազարյանը (ծնված 1978թ)։

Դիտումների քանակը: 4102
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին