Արկադի Տեր-Թադևոսյանին` Կոմանդոսին, Հայաստանի ազգային հերոսի կոչում է շնորհվել։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։
«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր-Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով»,– նշված է հաղորդագրությունում:
Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, կյանքից հեռացավ մարտի 31-ին։
Թողնել պատասխան