Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

ezgif.com-gif-maker

Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Նշելով այս տոնը՝ մեր մեծարանքի տուրքն ենք մատուցում մեր պապերին ու հայրերին, որոնք հսկայական զոհերի ու զրկանքների գնով ջախջախեցին նացիստական ագրեսորներին։ Համոզված եմ, որ պատերազմի տարիներին կոփված փոխօգնությունն ու բարեկամական կապերը հետագայում ևս հուսալի հիմք կծառայեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման համար»,– ասված է ՌԴ նախագահի ուղերձում։

Պուտինը նաև քաջառողջության ու բարօրության մաղթանքներ է փոխանցել հայկական հողում ապրող բոլոր վետերաններին։

Դիտումների քանակը: 4152
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին