Կորոնավիրուսի նոր դեպք Արցախում

images

Այսօր՝ մայիսի 6-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գրանցվեց կորոնավիրուսային վարակի ևս 1 դեպք։

Այդ մասին քիչ առաջ հայտնի դարձավ arcakh24.info կայքի ներկայացուցչին, ով ժամանելով Ստեփանակերտ քաղաքի պոլիկլինիկա հայտնվեց փակ դռների առջև։ Պոլիկլինիկայի աշխատակիցները մեկնաբանելով, թե ինչու հաստատությունը չի գործում՝ ասացին, որ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 1 դեպք։

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 8 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված և 1-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 6 քաղաքացի:

Նոր՝ մայիսի 6-ի դեպքի վերաբերյալ, սպասում ենք պաշտոնական տվյալների։

Ավելի ուշ, չմեկնաբանելով Ստեփանակերտի պոլիկլինիկայի դեպքը, Տեղեկատվական շտաբից արձագանքեցին, որ “հաստատված նոր դեպք չունենք, իսկ ինչ մնում է թեստավորումներին, ապա օրվա ընթացքում դրանք իրականացվում են, որոնց արդյունքների վերաբերյալ տեղեկատվական շտաբը պատշաճ տեղեկացնում է”:

Դիտումների քանակը: 7703
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին