Կրակոցներ հայ-ադրբեջանական սահմանին․ կա զոհ

4-134

Մարտի 5-ին՝ Ադրբեջանի սահմանային զորքերի ստորաբաժանումները կրկին դիմեցին սադրիչ գործողությունների Տավուշի տարածքում։

Այդ մասին հաղորդել է ՀՀ Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և նշել, որ այս ուղղությամբ արդեն մի քանի օր է ՝ սահմանային զորքերի ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են արձակում ծանր ինքնաձիգներից:

«Հայաստանի զինված ուժերը, որպես կանոն, զսպվածություն են ցուցաբերում, սակայն նպատակային կրակոցները անպատասխան չեն մնա: Այս սադրանքների և դրանց հետևանքների համար ողջ պատասխանատվությունը ընկնելու է Ադրբեջանի վրա», — գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Ադրբեջանական կողմն, իր հերթին, հաղորդել է շարքային Փաշազադե Օրխան Նազիմ օղլուի մահվան մասին:

Դիտումների քանակը: 6939
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին