Կորոնավիրուսը և ընտրությունները: Ինչու՞ է Արցախի Հանրապետության կառավարությունը թաքցնում հավաստի տեղեկությունները

39042_0-artsakh-yntrutyunner_M

Օրեր արաջ մարտի 5-ին մենք արդեն գրել էինք Արցախի Մարտունու շրջանում կորոնավիրուսով վարակվելու կասկածանքով երկու դեպքի մասին:

Հիշեցնենք, որ խոսքը փետրվարի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքը լքած և Արցախ վերադարձած ամուսնական զույգի մասին է:

Հատկանշական է, որ մեր աղբյուրներից տեղեկությունը ստանալուց հետո, Аrcakh24.info-ն կապ է հաստատել Առողջապահության նախարարության համապատասխան բաժնի հետ՝ պաշտոնական տվյալներ ստանալու համար, բայց Առողջապահության նախարարության ներկայացուցիչները հավաստիացրին, որ Արցախում չկան ոչ միայն կորոնավիրուսային հիվանդությունների դեպքեր, այլև նույնիսկ վարակի կասկածի դեպքեր:

Ինչը կանխամտածված սուտ էր՝ այդ մասին վկայում են ինչպես Արցախի Հանրապետության կառավարության պաշտոնական էջի, այնպես էլ ավելի ուշ՝ նաև Առողջապահության նախարարության պաշտոնական էջի հրապարակումները:

Այնուամենայնիվ, աղբյուրների լրացուցիչ ստուգումից հետո, Archakh24.info–ն հրապարակեց տեղեկություն այն մասին, որ Արցախում առկա է կորոնովիրուսով վարակվելու կասկածանքով դեպք, որ զույգը արդեն մեկուսացված է, և նրանց անալիզները ուղարկվել են Երևան՝ հետազոտության:

Ավելի ուշ նախագահական աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի կողմից գումարվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սուր շնչառական վարակների կանխարգելմանն ուղղված աշխատանքներին և հանրապետությունում նոր կորոնավիրուսների տարածմանը վերաբերող հարցեր:

Նշենք նաև, որ միայն հոդվածի հրապարակումից հետո Արցախի Կառավարությունը իր պաշտոնական էջում հրապարակեց տվյալներ, համաձայն որոնց՝ Արցախում կասկածվող կորոնավիրուսային անալիզներից 30-ից ավելի նմուշ է ուղարկվել Երևան հետազոտության (արդյունքները՝ բացասական) և ևս 2 արդյունք (մեր նշած զույգի) սպասվում են:

Հարցեր են ծագում. ինչու է կառավարությունը թաքցնում կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները իր ժողովրդից: Հնարավո՞ր է, որ սա կապված լինի ընտրությունների հետ, քանի որ հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի չեղարկել բոլոր մասսայական միջոցառումները, ինչը նշանակում է՝ լիարժեք ընտրարշավ անցկացնելու անհնարինություն, ինչպես նաև նախագահական և խորհրդարանական ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն, որոնք պետք է անցկացվեն մարտի 31-ին:

Եթե դա այդպես է և կորոնավիրուսի մասին տվյալները թաքցվում են, ապա ինչպե՞ս կարող են արցախցիները վստահել իրենց կառավարությանը և վստահ լինել, որ եթե թեստերի դրական արդյունք ստանան, այդ տեղեկատվությունը նույնպես չի թաքցվի ժողովրդից:

Միթե՞ ընտրությունները ավելի կարևոր են, քան ողջ բնակչության առողջությունը …

Դիտումների քանակը: 4517
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին