“Դա կեղծ հույս է` հավատալ, որ վիրուսը պարզապես կվերանա ամռանը”- ԱՀԿ

Coronavirus-scaled

Չի կարելի հաստատ ասել, որ կորոնավիրուսի նոր տեսակը (COVID-19) կդադարի տարածվել ամռանը։ Այդ մասին ուրբաթ օրը ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հանրային առողջապահության ոլորտի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը:

«Մենք դեռ չգիտենք, թե ինչպիսին է վիրուսի ակտիվությունն ու դինամիկան տարբեր կլիմայական պայմաններում: Մենք պետք է գիտակցենք, որ վիրուսը կարող է պահպանել տարածման ունակությունը։ Դա կեղծ հույս է` հավատալ, որ վիրուսը պարզապես կվերանա ամռանը … Հենց հիմա հիմք չկա հավատալ, որ դա տեղի կունենա», — ասաց Ռայանը Ժնևում ԱՀԿ մամուլի ասուլիսում։

 

interfax.ru

Դիտումների քանակը: 4656
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին