Կրակոցներ սահմանին. Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Իրավիճակն դեռ շարունակում է մնալ լարված։ Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ»,–տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն` հավելելով, որ ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։

Համաձայն աղբյուրի հայկական կողմից տուժածներ չկան։

Դիտումների քանակը: 4243
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին