Կրեմլը հաղորդում է․ Պուտինն ու Փաշինյանը կրկին զրուցել են

Պուտին-Փաշինյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքից անօրինական զինված կազմավորումների ներգրավվածության մասին ստացվող տեղեկությունների առնչությամբ», — ասված է հաղորդագրության մեջ:

Պուտինը վերստին ընդգծել է մարտերի անհապաղ դադարեցման և հակամարտության կարգավորմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) նախագահների` 2020թ-ի հոկտեմբերի 1–ի հայտարարության հունով:

«Պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր ձևաչափերով», — նշվում է հաղորդագրության մեջ:

Դիտումների քանակը: 4873
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին