Ապրիլի 19-ին Վլադիմիր Պուտինը կհանդիպի պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Համաձայն աղբյուրի Պուտինն ու Փաշինյանն անդրադառնալու են ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցերին, որոնք վերաբերում են ռազմավարական գործընկերությանը։
Բացի այդ, քննարկվելու է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները:
Հիշեցնենք` մարտի 10-ին կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտնել էր, որ ապրիլին պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի։
Թողնել պատասխան