Ոչինչ չանելը հավասար է ուրացման. Հացադուլ Երևանում

Հացադուլ ՀՀ

Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։ Կամքը ուժ է։ Երիտասարդությունը կարգավիճակ։ Եկե՛ք միավորենք անհրաժեշտը, որովհետև «թշնամին նույն թշնամին է…, մենք էլ՝ նույն մենք»։ Այսօր՝ ապրիլի 18-ին, առավոտյան ժամը 9:00-ից Երևանի Ազատության հրապարակում նշված կոչով անժամկետ հացադուլ են հայտարարել քաղաքացիներ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը։ Նրանց հիմնական նպատակը երիտասարդների ուշադրությունն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վրա հրավիրելն է։

«Եթե մեզ ասում են՝ ծայրահեղության ենք գնում, ուրեմն իրավիճակն է ծայրահեղ, երբ մեր օրգանիզմը հիվանդանում է, իմունային համակարգն ինչ-որ ազդակ է ուղարկում, որ խնդիր կա, հիմա մենք ազդակ ենք»,- նշել է Նվեր Կիրակոսյանը։

Տեղեկացնենք, որ տղաները մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին, բայց նշում են, որ չեն ցանկանում դա քննարկման առարկա դարձնել։

«Մենք չենք շահարկում դա, չենք ուզում դրա մասին խոսել, հասկանում ենք, որ դա այս ամենին կոնտեքստ է ապահովում, բայց խնդրում ենք, որ 44-օրյա պատերազմին մասնակցելը չդառնա շահարկման առարկա»,- նշեց Նվերը։

Նվերը պահեստազորի լեյտենանտ է, Արթուր Ավագյանը պատերազմին մասնակցել է որպես կամավորական։

Դիտումների քանակը: 3985
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին