Ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր. Պուտին

Պուտին֊Փաշինյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իրենք, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն անվտանգության հարցերը և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

«Մեր ուշադրության կենտրոնում է անվտանգության հարցը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցը։ Համաձայն եմ Ձեզ հետ, խնդիրներ շատ կան։ Մենք մշտապես կապի մեջ ենք միմյանց հետ, ամեն շաբաթ կամ 10 օրը մեկ զրուցում ենք հեռախոսո»,– նշել է Պուտինը` հավելելով, որ կողմերը մշտապես կապի մեջ են միմյանց հետ և ամեն շաբաթ կամ 10 օրը մեկ հեռախոսով զրուցում են։

Պուտինի խոսքով՝ Փաշինյանի այցը նվիրված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։ Նա նշեց, որ նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, որոնք կհամալրեն նախորդ տարիներին կողմերի միջև ստորագրված շուրջ 200 փաստաթղթերի շարքը։

Իր հերթին Փաշինյանն անդրադարձել է Արցախյան խնդրի լուծմանն ու ՌԴ խաղաղապահ առաքելությանը վերաբերող հարցերին։

«Ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ–ում, իհարկե ապահովում է անվտանգությունը, բայց հարկավոր է դիտարկել, թե ինչ կարող ենք անել խաղաղապահների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»,– նշել է Փաշինյանը` հույս հայտնելով, որ այցի շրջանակներում կհաջողվի արդյունավետ բանակցություններ անցկացնել։

Դիտումների քանակը: 3958
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին