Գրիգորյանը Կլաարի հետ խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և այդ համատեքստում ԵՄ-ի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը միտված ջանքերին»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԽ-ից տեղեկացնում են, որ պաշտոնյաները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առընչվող այլ հարցեր:

Հատկանշական է, որ հաղորդագրության մեջ չի շոշափվել Արցախի թեման։

Դիտումների քանակը: 3882
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին