Կողմերը քննարկել են ռազմագերիների հայրենադարձման հարցը

FB_IMG_1650626161843

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր քննարկել են ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Բացի այդ, կողմերն անդրադարձել են տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հեռանկարներին։

Աղբյուրը նշում է, որ Կլաար-Միրզոյան հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել առկա հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը։

Դիտումների քանակը: 3903
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին