Երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Երեխան այս պահին բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է՝ բժիշկների հսկողության տակ։ Ճարտարում ավտովթարի ենթարկված և Երևան տեղափոխված երեխայի առողջական վիճակի մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Երեխայի մոտ առկա է ողնաշարի ծանր կոտրվածք, ողերի ու կողոսկրերի կոտրվածքներ, գլխուղեղի աջ կիսագնդի սալջարդ։ Անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, գտնվում է բուժման պրոցեսում»,- հայտնում է Դերձյանը։
Հիշեցնենք, որ Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վնասվածք ստացած չորս երեխաներից երեքի վիճակը միջին ծանրության է, իսկ մեկը՝ ծանր՝ ողնաշարի բարդ կոտրվածքով ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան։
Թողնել պատասխան