Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջից տեղեկացրել էր, որ ՄԻԵԴ-ը բավարարել է իր հայցն ընդդեմ Ադրբեջանի:
Լապշինը դիմել էր ՄԻԵԴ՝ իր նկատմամբ 2017 թվականի Բաքվի բանտում սպանության փորձ կատարելու և դաժան խոշտանգումներ իրականացնելու մեղադրանքով` նշելով, որ այդ ամենի հետևանքով նա հայտնվել էր վերակենդանացման բաժնում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է Լապշինին վճարել 30.000 եվրո փոխհատուցում:
Իսկ այսօր նա տեղեկացրեց, որ «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ում նա հատուկ հաշիվ է բացել, որպեսզի Ադրբեջանը փոխանցի ՄԻԵԴ-ի որոշմամբ սահմանված 30.000 եվրոն։
Հիշեցնենք, որ Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու պատճառաբանությամբ: Ձերբակալությունից հետո Լապշինը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու՝ պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Թողնել պատասխան