Հայ ըմբշամարտիկները 7։0 և 9։0 հաշվով քառորդ եզրափակչում են

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:Այդ մասին հաղորդում է Armsport.am լրատվականը։

72 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում հաղթեց վրացի Օտար Աբուլաձեին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ 7։0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Քասայ Հասանլիին: Եզրափակչի ուղեգրի համար Ամոյանը կգոտեմարտի ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովի հետ։

60 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը քառորդ եզրափակչում 9։0 հաշվով առավելության հասավ ռումինացի Ռազվան Արնաուտի նկատմամբ և կիսաեզրափակչում կմրցի ռուսաստանցի Անվար Ալաքիարովի հետ։

Դիտումների քանակը: 4509
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին