Լարված իրավիճակ Գանձասարի մոտակայքում

Մարտեր

Այս պահին Արցախի Հանրապետության Գանձասարի ուղղությամբ մարտեր են ընթանում։ Այդ մասին գրառում է կատարել Արթուր Եպիսկոպոսյանը, ով առավել հայտնի է Մոնախ մականունով։

«Հետաքրքիր է, թե ինչու են լռում այս պահին ԱՀ-ում` Գանձասարի մոտ ընթացող մարտերի մասին…»,- գրել է վերջինս։

Րոպեներ առաջ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Հայկական կողմից կորուստներ չկան:

Իրադրությունը շարունակում է մնալ լարված:
Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»։

Դիտումների քանակը: 4364
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին