Վերջին մեկ օրում ԼՂ-ում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Այդ մասին գրում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա դիտարկում են անցկացնում 27 դիտակետում և վերահսկում իրավիճակը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում հավելել են, որ պարեկություն է իրականացվել նաև Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում, ինչպես նաև «Լաչինի միջանցքում»:

Հիշեցնենք, որ պաշտոնական Ստեփանակերտի տարածած հայտարարությունում նշվում էր, որ մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված:

Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Դիտումների քանակը: 4275
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին