Լավրով — Զարիֆ հանդիպմանը քննարկվել է Արցախի հարցը

Լավրով֊Զարիֆ

Ռուսաստանն ու Իրանը հանդես են գալիս Արցախում արդար հիմունքներով երկարաժամկետ քաղաքական կարգավորման օգտին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ։

«Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք թույլ են տալիս կայուն հրադադար պահպանել։ Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքների հաղթահարման կարևորությունը և առհասարակ դրա երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ձեռքբերումը արդարացի հիմքով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների։ Մենք դիտարկել ենք այն դերը, որը կարող են խաղալ տարածաշրջանի երկրները այդ գործընթացում»,-ասել է Լավրովը։

Դիտումների քանակը: 4316
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին