Հայկ Մարությանը մասնավոր այցով Արցախում է

Այսօր` ապրիլի 13-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավոր այցով ժամանել է Արցախ։ Այդ մասին տեղեկությունը հայտնել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Այցի ընթացքում քաղաքապետ Մարությանը, մասնավորապես, կհանդիպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ», – ասված է հաղորդագրության մեջ:

Օրակարգում երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր են:

Դիտումների քանակը: 4299
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին