Երևանի ավագանու որոշմամբ բյուջեից 100 միլիոն դրամ կհատկացվի Ստեփանակերտին․ Երևանի քաղաքապետ

Երևանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման հարցում. այդ մասին ֆեյսբուքյան իր էջից հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն որոշումով բյուջեից ևս ֏ 100 միլիոն հատկացրեց Ստեփանակերտին։

Այդ նպատակով, 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձևավորման և այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց և կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական  ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը»,- գրված էր հաղորդագրությունում։

Դիտումների քանակը: 4444
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին