Դավիթ Սարգսյանը այցելել է ռուս խաղաղապահներին

FB_IMG_1606293389127

Խաղաղապահների օրվա կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր: Այդ մասին հաղորդում է Ստեփանակերտի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջից։

《Այսօր արցախցիները այդ տոնի խորհուրդը սեփական մաշկի վրա են զգում, քանզի նրանց պարտադրված անհավասար պատերազմի դադարեցումը նշանավորեց ռուս խաղաղապահների մուտքը մեր երկիր: Տարածաշրջանում զինադադարի պահպանման երաշխավորներին այսօր շնորհավորել է Ստեփանակերտի քաղաքապետը: Դավիթ Սարգսյանը այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր, զրուցել նրանց հետ, ստեփանակերտցիների անունից երախտագիտություն է հայտնել խաղաղասիրական բազմագործառույթային առաքելության համար և հույս հայտնել, որ նրանց աջակցությամբ Արցախում կտիրի կայուն խաղաղություն》,֊ նշված է հաղորդագրությունում:

Դիտումների քանակը: 4298
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին