Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի կայացրած որոշման նկատմամբ հայտնել է իր դժգոհությունը Հայաստանի հավաքականի հետ կապված: Նա հայտարարություն է տարածել իր Twitter-յան էջից, որտեղ գրում էր. «Որպես շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն` ես շատ դժգոհ եմ ՖԻԴԵ-ի՝ մեր բողոքը մերժելու որոշումից։ Հնդկաստանի հետ մեր հանդիպումը Հայկ Մարտիրոսյանը տանուլ տվեց ցանցից անջատվելու պատճառով։ Մենք ապացուցել ենք, որ մեր կապը կայուն է եղել»։
Դրանից հետո Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը armsport.am–ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Օլիմպիադայի քառորդ եզրափակչի՝ Հնդկաստանի հետ դիմակայության երկրորդ փուլին:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը դուրս է մնաց շախմատի օլիմպիադայից:
Հիշեցնենք` օգոստոսի 21-ին առաջին առցանց օլիմպիադայի մեդալների համար պայքարի մեջ մտան 40 ուժեղագույն հավաքականներ, որոնք բաժանված են 4 խմբի: Հայաստանի հավաքականը Ռուսաստանի, Ալժիրի, Անգլիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Մարոկկոյի, Ռումինիայի, Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ միևնուն խմբում էր։ Իսկ յուրաքանչյուր թիմում ներգրավված էր երկուական տղամարդ և կին, ինչպես նաև մինչև 20 տարեկան տղաներ և աղջիկներ։
Դիտումների քանակը: 5112
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն
Թողնել պատասխան