ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից հայտնում է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
Համաձայն աղբյուրի` զրույցն ընթացել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:
Հանդիպման առիթը եղել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանին։
Թողնել պատասխան