Կոպիրկինն ընդունել է «Հայաստան» դաշինքի պատգամավորներին

Կոպիրկին

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը և Ագնեսա Խամոյանը ՌԴ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այդ մասին հայտնում են դաշինքի մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները կարևորել են 2 երկրի դաշնակցային հարաբերությունները, մտքեր փոխանակել ԼՂ-ում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների և այդ համատեքստում ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ։

«Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից վերջերս հրապարակված և հայկական կողմին փոխանցված հայտնի 5 կետերին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնել են գործընթացի վերաբերյալ իրենց մտահոգությունը»,- նշված է խմբակցության տարածած հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակը: 3959
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին