ԼՂ խնդրի լուծման հարցում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում. Փաշինյան

Ղարաբաղյան խնդիրը մնում է չկարգավորված, խնդրի լուծման, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում: Այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին։

«Իհարկե, մեր տարածաշրջանում դեռևս չի կարելի խոսել վերջնական կայունացման մասին։ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը մնում է չլուծված, և հականալի է, որ կոնֆլիկտի կարգավորման ու տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունի, քանի որ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- նշել է Փաշինյանը` հավելելով, որ նման հանդպումները վկայում են երկկողմ հարաբերությունների ու ռազմավարական գործընկերության կարևորության, ինչպես նաև` փոխըմբռնման մասին։

Դիտումների քանակը: 4286
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին