Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին երեկ հանդիպել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Այդ մասին հաղորդում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Հանդիպման ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև գերեվարվածների անվտանգ վերադարձին ուղղված ջանքերը։
Համաձայն հաղորդագրության Միացյալ Նահանգները շարունակում են հետամուտ լինել երկկողմ կապերի ամրապնդմանը՝ հիմնվելով ընդհանուր արժեքների և շահերի վրա։


 
  
  
  
 
Թողնել պատասխան