Սիրելի ընկերներ և պարզապես սրտացավ մարդիկ, Վաղարշը 30 տարեկան է

Վաղարշը ծնվել և ապրում է Ստեփանակերտում։ Մասնագիտությամբ իրավաբան է, սակայն հիվանդության պատճառով երկու տարի առաջ նա ստիպված էր թողնել աշխատանքը։ Նրա մոտ բժիշկները ախտորոշել էին արյան լեյկոզ։

Հայաստանում մի քանի ամիս բուժվելուց հետո Վաղարշի մոտ դրական դինամիկա էր գրանցվում, նա անգամ վերադարձել էր նորմալ կյանքի և նույնիսկ սկսել է աշխատել։ Երիտասարդը, ով ուներ անկոտրուն ոգի և հումորի սուր զգացում իր կյանքի ծանր այս օրերին չի կոտրվել և շարունակել է պայքարը կյանքի համար։ Վաղարշի ընտանիքը աննկարագրելի ծանր օրեր է ապրել ՝ հուսալով ու հավատալով, որ բուժումը դրական արդյունքներ կտա, սակայն դա տեղի չունեցավ։ Մի քանի ամիս առաջ հիվանդությունը կրկին իրեն զգացնել տվեց, բայց արդեն ավելի ծանր դրսևորումներով։

Բժիշկների խոսքով ՝ անհրաժեշտ է ոսկրածուծի շտապ փոխպատվաստում, որը Հայաստանում չի իրականացվում։ Նախքան պատերազմի սկսվելը վիրահատության համար պայմանավորվածություն էր ձեռք բերվել Մինսկում, երկար փնտրտուքներից հետո գտնվել էր ոսկրածուծի դոնոր:

Վիրահատության համար անհրաժեշտ $115,600 գումարը ձեռք բերելու համար ընտանիքը որոշել էր վաճառել Ստեփանակերտում 2500 քառակուսի մետր մակերեսով հողատարածքն ու դրա վրա գտնվող տունը, անգամ գնորդ էին գտել: Սակայն չարաբաստիկ պատերազմից հետո անիրական էր դարձել սեփականության վաճառքը, մինչդեռ հիվանդությունը գնալով էլ ավելի է սրվում:

Բոլոր հնարավոր ու անհնար տարբերակները քննարկելուց հետո ստիպված ենք բոլորիս համար այս ծանր իրավիճակում հայցել գթասիրտ մարդկանց աջակցությունը: Բուժման համար անհրաժեշտ գումարը հավաքվելու պարագայում ընտանիքը Ստեփանակերտում գտնվող տունը և հողատարածքը կնվիրաբերի պետությանը՝ պատերազմի ժամանակ տեղահանվածների համար բազմաբնակարան շենքի կառուցման համար:

Ձեր ամենափոքր ներդրումն անգամ կարող է փրկել երիտասարդի կյանքը: Վաղարշը դեռ շատ անելիք ունի հետպատերազմյան իրավիճակում հայրենիքի կայացման գործում:

Փոխանցումները կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարներին.

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» (Լուսինե Սերգեյի Աղաբեկյան՝ Վաղարշի քույրը)

AMD 2050562651891001

USD 2050562651891020

EUR 2050562651891040

RUB 2050562651891041

ARCA 5406610000801360

Idram 509125693

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Լուսինե Աղաբեկյանի հետ +374 77 744848 հեռախոսահամարով (Viber, WhatsApp- +37497 121070)

Դիտումների քանակը: 4352
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին