Կրասնոդարի մարզի Տուապսե շրջանում ջրհեղեղի ժամանակ, Ծիպկա գյուղի մանկապարտեզի աշխատակից Լյուդմիլա Բաղդասարյանը փրկել է 10 երեխա, ջրհեղեղի տարածքից նրանց տարհանելով մոտակա դպրոց:
Ըստ Բաղդասարյանի, ոտքով գնալը անհնար էր, քանի որ ջուրը հասնում էր մինչև ծնկները, ուստի ստիպված է եղել մեքենայով երեխաներին տեղափոխել: Սակայն երեխաները չէին տեղավորվում մեքենայի մեջ, այդ պատճառով նա 2 անգամով տեղափոխեց 10 երեխայի:
Տուապսե շրջանում, 6 ժամվա ընթացքում, 110 մմ տեղումներ են եկել, ինչը սովորաբար հավասար է երկամսյա նորմերին, իսկ Կուբանի տարածքում տեղումների պատճառով ջրերը հեղեղել են 29 բնակավայր։
Ընդհանուր առմամբ, 6 մարդ զոհվել է, 300-ը վիրավորվել են: Ըստ Ռուսաստանի քննչական կոմիտեի, Աբշերոնի շրջանի քաղաքացիական ծառայողները գիտեին արտակարգ իրավիճակի հնարավոր դեպքի մասին, սակայն որեւէ միջոցներ չեն ձեռնարկել:
Բնակիչները պնդում են, որ իրենց չեն զգուշացրել, իսկ պաշտոնյաները պնդում էին, որ ամեն ինչ վերահսկվում է:
http://www.ntv.ru/video/1655222/
Թողնել պատասխան