Մահացել է 1 անձ: Վարակվածների թիվն աճել է 42-ով` հասնելով 1201 մարդու

Ապրիլի 17-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 42-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1201-ի:

Մահացել է 1 անձ: Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 16-ին ապաքինվողների քանակը 44-ն է: Ընդանուր առմամբ, առ այսօր գրանցվել է 19 մահվան դեպք: Հատկանշական է այն փաստը, որ վերջի օրերի համեմատ ապրիլի 16-ի ցուցանիշները նոր վարակվածների առումով նվազման միտումը չեն ապահովում:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 6 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի և 1-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախում սպասում են 11 քաղաքացու հետազոտության արդյունքներին:

Դիտումների քանակը: 4850
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին