Մահացել է 3 անձ: Վարակվածների թիվն աճել է 73-ով` հասնելով 736 մարդու

Ապրիլի 3-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 73-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 736-ի:

Մահացել է 3 անձ: Բուժվածներն 43-ն են: Ընդանուր առմամբ, առ այսօր գրանցվել է 7 մահվան դեպք: Մտահոգիչ է այն փաստը, որ ապրիլի 2-3-ը  նոր կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն ամենաբարձրերից են:

Վերջին պաշտոնական տվյալների համաձայն Արցախի  Հանրապետությունում նոր կորոնավիրուսի գրանցված դեպք չկա:

Դիտումների քանակը: 4811
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan