Հարուցվել են քրեական գործեր՝ Համապետական ընտրությունների ընթացքում արձանագրված դեպքերի առթիվ

դատարան
2020թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի առնչությամբ, ԱՀ քննչական կոմիտեում վարույթ են ընդունել՝

մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով հարուցված թվով հինգ քրեական գործեր, որոնց վերաբերյալ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։
Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում կայացած ընտրություններում նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի ձայն, ինչը նշանակում է, որ պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ: Սպասվում է, որ 2-րդ փուլը կկայանա ապրիլի 14-ին, և պայքարը կընթանա թեկնածուներ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի միջև:
Դիտումների քանակը: 4592
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին