Շարունակվում է ԱԳՆ ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Ավստրալիա

mailservice (1)

Հուլիսի 29-ին Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Սիդնեյում հանդիպում է ունեցել Ավստրալիայի Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիների առաջնորդների, ինչպես նաևՇարունակվում է ԱԳՆ ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Ավստրալիա

Ավետարանչական ընկերակցության Ավստրալիայի մասնաճյուղի ատենապետի հետ, որը տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդարանում։ Մասիս Մայիլյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը, որը հնարավորություն է տալիս մտքեր փոխանակել Արցախի հետ Ավստրալիայի հայ համայնքի կապերի զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման շուրջ։

Նույն օրը Արցախի Հանրապետության պատվիրակության անդամներն այցելել են Սիդնեյի «Համազգային Արշակ և Սոֆի Գօլստըն ճեմարան», որտեղ ծանոթացել են կրթօջախի պայմաններին և գործունեությանը։ Շարունակվում է ԱԳՆ ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Ավստրալիա

Ճեմարանում պատվիրակության պատվին կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Պատվիրակությունն այցելել է նաև Հայ բարեգործական ընդհանուր միության «Ալեքսանդր» վարժարան:

Նույն օրը Ավստրալիայի «Հայ Դատի» հանձնախմբի գրասենյակում կայացել է հանդիպում հանձնախմբի անդամների հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են իրականացվելիք համատեղ ծրագրերը:

Երեկոյան «Արշակ և Սոֆի Գօլստըն ճեմարանի» սրահում Ավստրալիայի հայկական մոտ երկու տասնյակ կազմակերպությունների ղեկավարների և հոգևոր առաջնորդների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն։ Ողջունելով պատվիրակությանը՝ հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակելու աջակցել Արցախի Հանրապետության զարգացմանն ու հզորացմանը։ Միջոցառման ընթացքում Մասիս Մայիլյանը և Դավիթ Իշխանյանն անդրադարձ են կատարել Արցախի արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման կարևորությանը։

Դիտումների քանակը: 4640
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին