“Պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով” — Նիկոլ Փաշինյան

67537201_2373561832964198_2036956126381080576_n

“Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով: Եւ ահա՝ 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով, ինչի արդյունքում հնարավորություն է ընձեռվել նախաձեռնել հետևյալ խոշոր ծրագրերը՝

  • Հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացել է զինծառայողների աշխատավարձը
  • Սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով կբարձրանա շուրջ 38 հազար ուսուցիչների աշխատավարձը
  • 2020թ հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները
  • Հավելյալ 7 մլրդ 400 մլն հատկացվելու է ճանապարհաշինությանը՝ ընդհանուր 330 կմ երկարությամբ ավտոճանապարհների վերանորոգման համար
  • Հավելյալ 10 միլիարդ դրամ սուբվենցիոն ծրագրերով հատկացվելու է համայնքներին՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար
  • 3 մլրդ դրամ հատկացվելու է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները մեկ ծրագրով լուծելու համար, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են”, — գրել է Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում:
Դիտումների քանակը: 4335
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին