Մահացել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկը

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հիշեցնենք, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 7 անձ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք նաև, որ սեպտեմբերի 21-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ։ Նրա խոսքով` պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց մեծ մասը դուրս են գրվել հիվանդանոցներից։ Տարբեր ԲԿ-ներում բուժում ստացողների առողջական վիճակի մեջ դրական դինամիկա կա։

Դիտումների քանակը: 4028
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին