Ապրիլի 28-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 59-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1867-ի:
Մահացել է ևս 1 անձ: Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 27-ին ապաքինվողների քանակը 18-ն է: Ընդանուր առմամբ կորոնավիրուսից, առ այսօր գրանցվել է 30 մահվան դեպք: Հատկանշական է այն փաստը, որ ի տարբերություն վերջի օրերին ապրիլի 27-ի ցուցանիշները նոր վարակվածների առումով նվազման միտում չեն ցուցադրում:
Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 8 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված և 1-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 5 քաղաքացի:
Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:
Թողնել պատասխան