Մահացել է հայտնի պատմաբան, հուշարձանագետ Շահեն Մկրտչյանը

94889394_2665992180179495_5343873183848071168_o

Ապրիլի 27-ին, կյանքի 83-րդ տարում իր մահկանացուն է կնքել հայտնի պատմաբան, հուշարձանագետ, մշակութային, քաղաքական֊հասարակական գործիչ Շահեն Մկրտչյանը:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և նախարարության աշխատակիցներն իրենց ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում Շահեն Մկրտչյանի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին:
Շահեն Մկրտչյանը ծնվել է 1936 թվականի հունիսի 22-ին, Հադրութի շրջանի Արփագյադուկ գյուղում (այժմ՝ Քարինգ, Արցախի Հադրութի շրջան): 1965 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ 1965-1972 թվականների եղել է Լեռնային Ղարաբաղի մարզային պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն, այնուհետև՝ Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով տնօրենի տեղակալ, 1976 թվականից՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի տնօրեն։
Հայտնի արցախագետ Շահեն Մկրտչյանը հեղինակ էր 100-ից ավելի հոդվածների, 20-ից ավելի գրքերի և աշխատությունների : Նա եղել է Արցախյան շարժման կազմակերպիչներից , Հայաստանի նկարիչների, Հայ գրողների միությունների անդամ էր։
Շահեն Մկրտչյանի աշխատանքները հիմնականում վերաբերում են Արցախի պատմությանն ու մշակույթին, ազատագրական պայքարին(«Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ» , «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները», «Արցախ. պատմամշակութային համառոտ ակնարկ», «Լեռնային Ղարաբաղ», «Արցախի գանձերը», «Շուշի. ողբերգական ճակատագրի քաղաք», «Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանի իրականության ցեղասպանության անատոմիան» և այլն)։

Դիտումների քանակը: 4952
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին