Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհավորել է թանգարանային աշխատողներին

941343-600x306

Այսօր՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհավորել է թանգարանային աշխատողներին.<<Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է:

Թանգարանները բացառիկ կարևորություն ունեն յուրաքանչյուր ժողովրդի կյանքում: Թանգարանն իր մեջ ամփոփում է անցյալը, ներկան ու ապագան, ժամանակի հիշողությունն ու նորարարական միտքը, արհեստը, արվեստն ու գիտությունը: Այն գիտամշակութային հզոր օջախ է և իրականացնում է սերունդներին կրթելու, տեղեկացնելու և մշակութային ժառանգությունը փոխանցելու կարևոր առաքելություն: Այս ամենն իրականացվում է, իհարկե, թանգարանային աշխատողների նվիրյալ աշխատանքի շնորհիվ: Հենց նրանք են թանգարանն ու հասարակությունն իրար կապող օղակը:
Սիրելի թանգարանային աշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ անսպառ եռանդ, անսահման նվիրվածություն ձեր գործին, բազում այցելուներ, հաջողություններ:>>

Դիտումների քանակը: 4598
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին