Մահացել է ևս 2 անձ: Ապրիլի 21-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 62-ով` հասնելով 1401-ի:

Ապրիլի 21-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 62-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1401-ի:

Մահացել է 2 անձ: Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 20-ին ապաքինվողների քանակը 29-ն է: Ընդանուր առմամբ կորոնավիրուսից, առ այսօր գրանցվել է 24 մահվան դեպք: Հատկանշական է այն փաստը, որ ի տարբերություն վերջի օրերին ապրիլի 20-ի ցուցանիշները նոր վարակվածների առումով նվազման միտում չեն ցուցադրում:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 7 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված Ստեփանակերտի բուժանձնակազմի ներկայացուցչի և 1-ը այլ):

Դիտումների քանակը: 4825
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan