Մահացել է ևս 3 անձ: Ապրիլի 24-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 73-ով` հասնելով 1596-ի:

Ապրիլի 24-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 73-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1596-ի:

Մահացել է ևս 3 անձ: Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 23-ին ապաքինվողների քանակը 69-ն է: Ընդանուր առմամբ կորոնավիրուսից, առ այսօր գրանցվել է 27 մահվան դեպք: Հատկանշական է այն փաստը, որ ի տարբերություն վերջի օրերին ապրիլի 23-ի ցուցանիշները նոր վարակվածների առումով նվազման միտում չեն ցուցադրում:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 8 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված և 1-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 3 քաղաքացի:

Դիտումների քանակը: 5513
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan