Մահացել է հայտնի արձակագիր Արտաշես Ղահրիյանը

116555579_746332699463832_2689741374458602485_n

ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի արձակագիր Արտաշես Ղահրիյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է.

 

«Կյանքից հեռացել է հայ արձակի տաղանդավոր ներկայացուցից Արտաշես Ղահրիյանը, մարդ, ով իր բացառիկ նվիրվածությամբ, վարակիչ հայրենասիրությամբ, իր ստեղծած արձակով առանձնահատուկ հետք է թողել հայ մշակույթի ոսկե գանձարանում։

Անավարտ երկխոսություն՝ այսպես կանվանեի իմ հրաժեշտի խոսքը, որովհետև մենք նախատեսել էինք զրուցել գրականության, մշակույթի, հոգեբանական խոր ենթաշերտեր ունեցող նրա արձակի մասին, նրա անկեղծ տողի և յուրաքանչյուր ընթերցմամբ նորովի բացահայտվող նրա հերոսների մասին։

Արտաշես Ղահրիյանի կորուստով որբ կմնա մի զարմանալի համեստություն, բազմախոս մի լռություն, որի մեջ արարման ու նվիրումի այնքա՜ն գույներ կան։ Հայրենի եզերքի նվիրյալ էր Ղահրիյանը և անխոնջ բառավորեց իր սերն ու սպասումները։

Խոնարհումս, թո՛ղ անմար լինի Ձեր լուսե հիշատակը»։

Դիտումների քանակը: 4468
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին